ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնից Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի շրջանում դանակահարությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-խմբերը պարզել են, որ դանակահարությամբ ավարտված վեճը տեղի է ունեցել գյուղի 21-րդ փողոցի սկզբնամասում։
Համագյուղացուն դանակարահողը եղել է 30-ամյա մի տղամարդ։
Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
30-ամյա խաչփարցին ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։