ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով մարդիկ են մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD):
«Կաստամոնուում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է մահացել, մեկն անհետ կորել է Բարթնում», - հայտնել է գերատեսչությունը:
Նշվում է, որ տարերային աղետի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին, որ հեղեղումների ու սելավների հետևանքով 13 մարդ է տուժել։