Ստեփանակերտցի 41-ամյա կինը ժայռից ցատկել ու ընկել է կամրջի տակ հոսող գետը

Փրկարարներն ու ոստիկանները տեխնիկական հատուկ միջոցներով են գետից դուրս բերել կնոջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 41 տարեկան մի կին ժայռից ցատկել է, ընկել գետը և ողջ է մնացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Ըստ հաղորդագրության` ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնն ու ոստիկանության 1-02 հերթապահ մասը օգոստոսի 11-ին` ժամը 09:55-ի սահմանում, հաղորդում են ստացել, որ Ստարավոյտովա և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, կամրջի տակ, հոսող գետում մարդ կա ընկած:
Սևան-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու 4-ամյա որդին. ՔԿ
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները:
Պարզվել է, որ գետն ընկած անձը Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.) է, որը հաշվառված է ԱՀ առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:
«Նա, գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետը` ստանալով մարմնական վնասվածք»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից դուրս են բերել տուժածին և շտապօգնության մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը 34–ամյա կնոջը դանակի մոտ 10 հարված է հասցրել