Սահմանազատման ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի առնչությամբ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան»,–ասաց նա։
«Պատրաստ ենք բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ». Փաշինյան
Փաշինյանի խոսքով` հարցեր կան, որ ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։
Փաշինյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: