Նոյ, Հայ, Նաիրիան, Ազնավուր․ ի՞նչ անուն կունենա նոր ազգային ավիաընկերությունը

Կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Նոր ազգային ավիաընկերության անվան ընտրության մրցույթն ամփոփվել է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ)։
Ի՞նչ առավելություններ է ունենալու Հայաստանի ազգային ավիափոխադրողը, և ո՞վ է այն ղեկավարելու
«Ձեր ակտիվությունը շատ պարտավորեցնող էր մեզ համար, այս ընթացքում մենք ունեցանք մոտ 500 Էլեկտրոնային հաղորդագրություն և 200-ից ավել հայտ ֆեյսբուքյան հաղորդագրություններում ու մեկնաբանություններում։ Մեր թիմը շնորհակալություն է հայտնում ակտիվ մասնակցության և առաջարկների համար», - տեղեկացնում է ԱՆԻՖ–ը։
Մինչև սեպտեմբեր ընկերության տնօրենների խորհուրդը կքննարկի և կորոշի, թե առաջարկված տարբերակներից որը կլինի նոր ազգային ավիաընկերության անվանումը։ Սեպտեմբերին կհայտարարվեն մրցույթի արդյունքները։
Հիմնադրամը նաև հրապարակել է առաջարկված անունների մի մասը՝ «Air Aznavour», «Charles Airways», «Arm Sky», «Nairian», «Noy Fly», «Fly Hay» և այլն։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունը հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։ Ըստ փաստաթղթի`կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
«Կթռչենք, ուր հայերը ցանկանան». «AirArabia»–ի տնօրենը պատմեց ազգային ավիափոխադրողի մասին