ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսի «Յոտա» տարբերակը բարձր տարիքի անձանց մահացությունը կարող է ավելացնել 46-82 տոկոսով․ այսպիսի եզրակացության են եկել Նյու Յորք քաղաքի առողջապահության դեպարտամենտի և Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի անվան Հանրային առողջապահության դպրոցի մասնագետները։ Ուսումնասիրության նախահրատարակությունը հրապարակվել է medrxiv.org կայքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Նյու Յորքում 2020թ․-ի նոյեմբերից մինչև 2021թ․-ի ապրիլը հավաքված համաճարակաբանական տվյալները, մաթեմատիկական մոդելավորում են կատարել՝ նշված մանրէահիմքի փոխանցման արագությունը, իմունիտետից խուսափելու ունակությունն ու մահացության մակարդակը որոշման համար:
Հեղինակները պարզել են, որ մյուս մանրէահիմքերի համեմատ «Յոտա» տարբերակը մահացության գործակիցը 46 տոկոսով ավելացնում է 45-64 տարեկան անձանց շրջանում, 82 տոկոսով՝ 65-74 տարեկան անձանց և 62 տոկոսով՝ 75 տարեկանից բարձր անձանց շրջանում։