Կարմիր շուկայի և Թաղավարդի ջրի հարցն է լուծվում.խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը

Ջրատարի կառուցման ինժեներական աշխատանքների ամբողջական ավարտից հետո Ստեփանակերտի մոտակա 10 բնակավայրերում մոտ 5 հազար բնակիչներ կապահովվեն խմելու ջրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում սահմանազատման գծի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ջրատարի կառուցման ժամանակ ապահովել են աշխատանքների անվտանգությունը։ Այդ ջրատարով մոտակա գյուղեր խմելու ջրի մատակարարման խնդիրն է լուծվելու: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Բաքուն ուզում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, իսկ Երևանը հետ է քաշվել. Արեշև
Հորատման, պոմպակայանի և խողովակների տեղադրման նախօրեին խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են ականազերծում և տարածքի` վտանգավոր առարկաներից մաքրում:
«Հիմա հորատանցքի հարակից տարածք ենք մաքրում, որպեսզի ապահովենք հակահրդեհային անվտանգությունը։ Տարանցիկ ջրատարն ապահովելու է Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերի ջրամատակարարումը։  Միայն Թաղավարդում մոտ հազար մարդ ապահովված կլինի խմելու ջրով, ինչպես նաև Կարմիր շուկայում մոտավորապես նույնքան բնակիչ կա», - ասել է աշխատանքներին մասնակցող Մխիթար Բաբայանը։
Նա նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ ջուրը կլինի։ Բաբայանը խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար։
Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ խաղաղապահների վերաբերյալ պահանջ ներկայացնեն. փորձագետ
Ջրատարի կառուցման ինժեներական աշխատանքների ամբողջական ավարտից հետո Ստեփանակերտի մոտակա 10 բնակավայրերում մոտ 5 հազար բնակիչներ կապահովվեն  խմելու ջրով։
Առանց ՊԲ-ի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում. ԱԳՆ
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: