Կամչատկայում կործանված Մի-8 ինքնաթիռում եղել է 16 մարդ, նրանցից 8-ը փրկվել են։ Մյուսների որոնումները շարունակվում են։ Փրկարարական գործողությունը բարդացնում է այն, որ ուղղաթիռը խորտակվել է ավելի քան հարյուր մետր խորության վրա: Իսկ ջրի ջերմաստիճանն այնտեղ հիմա 5-6 աստիճան է, որտեղ երկար ժամանակ մնալ անհնար է:
Ուղղաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ և 13 ուղևորներ, այդ թվում՝ երեխա։ Նախնական տեղեկություններով՝ մյուս ութը կարող են գտնվել ուղղաթիռի ներսում։
Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտի վարչությունը քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ: