Հայաստանի քաղաքացին կարող է գնել ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի հանքի ակտիվները

Ելենա Հովհաննիսյանի ընկերությունը գրանցված է Կիպրոսում։ Հակամենաշնորհային մարմինն արդեն հավանություն է տվել գործարքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի -Sputnik. Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանը կարող է գնել ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի ակտիվների մի մասը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը, խոսքը Ռոստովի մարզում գտնվող «Դոնսկոյ անտրացիտ» ԲԸ-ի, «Սուլինանտրացիտ» ՍՊԸ-ի և «Օբուխովսկայա» ԲԸ-ի ածխային ձեռնարկությունների մասին է:
Պարբերականի տվյալներով՝ հանքերի գնորդ կարող է դառնալ կիպրոսյան Valleyton Investments Limited ընկերությունը, որի սեփականատերը, ըստ Կիպրոսի գրանցամատյանի, Հովհաննիսյանն է:
Հանքարդյունաբերությունից տուժող համայնքներն արդարացի փոխհատուցում կստանան
Պարբերականը նշում է, որ Ռոստովի մարզում Ռինատ Ախմետովի ածխահանքերի ակտիվները վաճառելու մասին հայտնի է դարձել հունիսին: Վաճառքի պատճառներից մեկը ընկերության «կանաչ» էներգետիկայով զբաղվելու վերակողմնորոշումն է։