Յակուտիայում հրդեհի մարման ժամանակ ՀՀ քաղաքացի է մահացել

Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Յակուտիայի գյուղերից մեկի մոտ։ ՌԴ ՔԿ-ն ստուգումներ է անցկացնում նրա մահվան փաստով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Յակուտիայում անտառային հրդեհի մարման ժամանակ տղամարդ է մահացել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, Ռուսաստանի բնապահպանության նախարարության տվյալներով՝ մահացածը Հայաստանի քաղաքացի է եղել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել է Յակուտիայի գյուղերից մեկի մոտ։
Այսպիսի հրդեհ Կալիֆոռնիան դեռ չէր տեսել․ ավելի քան 500 բնակելի տուն է այրվել
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա տրակտորիստ էր և օգնում էր հրդեհաշիջման աշխատանքներին։
ՌԴ ՔԿ-ն ստուգումներ է անցկացնում տղամարդու մահվան փաստով։
Ադրբեջանում անտառային հրդեհներ են մոլեգնում. տեսանյութ