Սամարայի օդանավակայանում ոստիկանը փրկել է թոշակառու կնոջը։ Կրտսեր սերժանտ Օլեգ Բոնդարը նկատել է գիտակցությունը կորցրած կնոջը, որը չէր շնչում, և նրա զարկերակը չէր բաբախում։
Իրավապահ մարմինների աշխատակիցը բժիշկ է կանչել, բայց միևնույն ժամանակ որոշել է ժամանակ չկորցնել և անձամբ է վերակենդանացրել կնոջը։
«Պարեկության ժամանակ մի կին հայտնաբերեցի։ Նրան գետնին պառկեցրինք և սկսեցինք սրտի մերսում և արհեստական շնչառություն անել։ Դրանից հետո զարկերակը սկսեց բաբախել, և շնչառությունը վերականգնվեց», – պատմել է Օլեգ Բոնդարը։
Բժիշկների խոսքով` տարեց կինը կլինիկական մահ է տարել, բայց ժամանակին հասած օգնությունը փրկել է նրան։