Ռուս-չինական զորավարժությունները շարունակվում են. տեսանյութ

Ռուսաստանի և Չինաստանի զինծառայողները զորավարժություններ են սկսել «Սիբու-փոխազդեցություն -2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում:
Sputnik
Ռուս-չինական զորավարժությունները շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն։
Նշվում է, որ զորավարժությունների մասնակիցները, համատեղ խմբավորման ուժերը տեղակայելով Չինաստանի կենտրոնական հատվածում, սկսել են հետախուզական գործողություններ պայմանական հակառակորդի ամրացված կետերը բացահայտելու համար:
Հայաստանը չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը. Կարապետյանը` Շոյգուին
Կատարվել են նաև այլ զորավարժություններ, այդ թվում` ցամաքային-օդային հակաահաբեկչական գործողության անցկացում:
Ռուսական կողմից ներգրավված են Արևելյան ռազմական օկրուգի մոտոհրաձգային ստորաբաժանումները, ՀՕՊ ինքնաթիռները, ինչպես նաև հրամանատարական և վերահսկիչ մարմինների սպաներ։