ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կենդանաբանական այգու աշխատողներն այսօր կրկին բողոքի ակցիա արեցին` ընդդեմ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի։ Բողոքի ակցիային մասնակցում էին նաև այգու նախկին աշխատակիցները` նշելով, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։
«Այժմ այգու տնօրենի ԺՊ է նշանակվել Արևիկ Մկրտչյանը, որը ժամանակին միջազգային կապերի մասնագետ է եղել այգում։ Սակայն նա ոչ կոմպետենտ անձ է տնօրենի համար, քանի որ իր աշխատելու տարիներին ոչ մի օգուտ չի բերել այգուն, բացի վնասից` ոչ համարժեք փոխանակումներ են եղել կենդանիների»,–ասաց այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը։
Акция протеста сотрудников Ереванского зоопарка против бывшего директора (11 августа 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` Մկրտչյանը սերտ կապեր ունի այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, և Մկրտչյանի նշանակումը նախկին ղեկավարին հետ բերելու ծրագիր է ընդամենը։ Ռաֆայելյանը նշեց, որ Մկրտչյանը հովանավորներ ունի ներկա կառավարությունից, դրա համար էլ նա է նշանակվել։
Акция протеста сотрудников Ереванского зоопарка против бывшего директора (11 августа 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Այգու մեկ այլ աշխատակից էլ ասաց`ինչո՞ւ են Մկրտչյանին ԺՊ նշանակում, երբ նա ժամանակին հեռացվել է աշխատանքից, և անգամ դատարան դիմելուց հետո չի վերականգնվել այգում զբաղեցրած իր պաշտոնին։
Կենդանաբանական այգու աշխատակիցներից տիկին Էլիզան էլ նշեց, որ պայքարում են, որպեսզի այգին խոտածածկ տարածքի չվերածվի։
Бывший сотрудник Ереванского зоопарка Ануш Рафаелян на акции протеста сотрудников Ереванского зоопарка против экс-директора (11 августа 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
«Խնդիրն անձնավորված չէ` մենք ուզում ենք կենդանիներ տեսնել այստեղ, ոչ թե կարուսելներ ու սրճարաններ։ Հիմա ոտքի էր սկսել կանգնել կենդանաբանական այգին, բայց նոր ԺՊ–ի նշանակմամբ` մենք լավ հույսեր չենք կապում այգու ապագայի հետ»,–ասաց նա։
Բողոքի ակցիա անողները ասացին, որ ուզում են այգու կառավարման խորհրդի հետ հանդիպել, որպեսզի հասկանան` ինչու է Մկրտչյանը նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար։ Մեկ շաբաթ անց, եթե ցանկալի պատասխան չլինի, ապա աշխատակիցները կրկին բողոքի ակցիա կանեն։
Акция протеста сотрудников Ереванского зоопарка против бывшего директора (11 августа 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ օրեր առաջ այգու աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին արել նույն պահանջով` նշելով, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու։ Հավելենք, որ 2019-ի նոյեմբերի 1-ին դադարեցվեց Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարումը որպես այգու տնօրեն. մինչ այդ նրա դեմ բողոքի ակցիա էին ընթանում։
Акция протеста сотрудников Ереванского зоопарка против бывшего директора (11 августа 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan