Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի ընտրության հարցով դիմեցին ՍԴ

Ինչպես և խոստացել էին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արդեն իսկ դիմում են ներկայացրել ՍԴ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում։
Հայտնի է, թե ովքեր կառաջադրվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում
«ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը»,–նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էր հայտարարել, որ ՍԴ են դիմելու Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը վիճարկելու։
Նրա խոսքով` դիմելու են ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք  իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։