Վթար Մյասնիկյան պողոտայում․ վարորդներից մեկը վրաերթի զոհ է դարձել

Մեքենաների բախումից հետո վարորդներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում վթար է տեղի ունեցել, որին մահացու վրաերթ է հաջորդել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ողբերգական վթար Երասխ-Երևան ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է, ուղևորը` հոսպիտալացվել
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը օգոստոսի 9-ին` ժամը 02։54-ին, ահազանգ է ստացել, որ «Ջրաշխարհի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։
Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։
Ազատի ջրամբարից մոտ 34-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը, գիտակցության չգալով, մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. հայրը, մայրն ու երեխան մահացել են