«Երևանի կեսի հետ կարող է լինել». Սեդրակյանի որդին` հոր և լրագրողների «բախումների» մասին

Թոխմախի Մհերի որդին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հոր և լրագրողների միջև տարիներ առաջ գրանցված 2 միջադեպերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը կարծում է, որ իրենց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելու հարցում իշխող կուսակցությունը թերագնահատել էր ընդդիմադիրներին։ Սեդրակյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ` անդրադառնալով Սաղաթելյանի` երրորդ փորձից ընտրվելուն։
Նշենք, որ Սաղաթելյանը երրորդ փորձից հետո ԱԺ փոխխոսնակ ընտրվեց, քանի որ ձայները չէին բավականացնում։ Դավիթ Սեդրակյանը` նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին, ներկա չէր ԱԺ նիստերին, և իշխանությունն ընդդիմությանն ասում էր, որ նրա քվեն է պակասում Սաղաթելյանին ընտրվելու համար։
«Ես երկրից դուրս էի գնացել, ինչի պատճառների մասին տեղյակ եմ պահել ֆրակցիայի ղեկավարներին։ Բացի այդ, մենք ամեն ինչ քննարկում ենք ֆրակցիայում, և իմ` նիստերին չմասնակցելու մասին նախապես խոսել ենք։ Ինչ վերաբերում է իշխանության կեցվածքին, ապա ես դա որակում եմ մանիպուլյացիա»,–ասաց Սեդրակյանը։
Նշենք, որ Սեդրակյանի հայրն ԱԺ–ում լրագրողների հետ միջադեպեր էր ունեցել. այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Դավիթ Սեդրակյանը վերաբերվում այդ դեպքերին։ Ի պատասխան վերջինս նշեց, որ եթե լրագրողները մոտենան Երևանի կեսին ու նյարդայնացնեն, կարող է`նման միջադեպեր լինեն։
ԱԺ տնտեսական հարցերի նախագահի պաշտոնում ընդդիմությունն առաջադրեց Վահե Հակոբյանին
Ո՞ւմ պատճառով է սոված մնացել Ալեն Սիմոնյանը. Անդրանիկ Քոչարյանը` Գագիկ Մելքոնյանի մասին
«Խոսքն այդ տարիքի, տարիքով մարդկանց մասին է։ Հիմա կասեք` բա ինչո՞ւ էր այդ տարիքի մարդը եկել ԱԺ, կարող է` արդարացի լինի ձեր ասածը։ Լրագրողների հետ հայրս 2 դեպք է ունեցել, ու օրեր անց երկու պարագայում էլ նրանց հարաբերությունները հարթվել են»,–ասաց Դավիթ Սեդրակյանը` հավելելով, որ ինքն անձամբ շատ լավ է վերաբերվում լրագրողներին։
Հիշեցնենք, որ մի դեպքում նախկին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյել էր լրագրողներից մեկին, իսկ մեկ այլ լրագրողի ասել, որ ծնոտը կպոկի։
Ինչպես ապրել Լեոպոլդ կատվի խորհրդով. Հայաստանի խորհրդարանական իրողությունները