ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել պանթեոնում ամփոփված զինծառայողների հիշատակին: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Հրապարակված կադրերում երևում է, որ Զասին ուղեկցել է պաշտպանության նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Արման Սարգսյանի գլխավորությամբ։
Նշվում է նաև, որ նույն օրը Զասը ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է զորամասեր, ծանոթացել ՀՀ հարավարևմտյան սահմաններին առկա իրադրությանը։
Հիշեցնենք` Զասը Հայաստան է ժամանել երեկ` օգոստոսի 9-ին։ Նա ՀՀ ԱԽ գրասենյակում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: