Հնարավոր է` Ռուսաստանում ավտոմեքենաների համար «փրկարարական քարտեր» կիրառվեն

Ռուսաստանում արդյունավետ և օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար փրկարարական քարտեր են մշակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը «փրկարարական քարտերի» ներդրման ստանդարտ է մշակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում
Քարտերը մեքենաների մասին անհրաժեշտ տեղեկություն են պարունակելու փրկարարների համար։
Մասնագետների խոսքով` արտակարգ ծառայությունների աշխատակիցները պատահարների վայրում արտակարգ օգնություն ցուցաբերելու համար վթարային տրանսպորտային միջոցի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն չեն ունենում։
Այդպիսի փաստաթուղթ կդառնա «փրկարարական քարտը», որը ոչ միայն մեքենայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ կպարունակի, այլև խորհուրդներ, թե վթարի դեպքում ինչ գործողություններ կարելի է անել մեքենայի հետ։