Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին

Ռուս-չինական օպերատիվ-ռազմավարական զորավարժություններն ինտեգրված են Կենտրոնական Ասիայում Աֆղանստանի հետ սահմանակից զորավարժարաններում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուսումնական ավիահարվածների հետ և ռուս-չինական ռազմաքաղաքական միության ձևավորման շարունակությունն են:
Sputnik
Ալեքսանդ Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
ՌԴ-ի և ՉԺՀ-ի համատեղ զորավարժությունների բազմամյա պրակտիկան այս շաբաթ ռազմավարական հարթություն է տեղափոխվել։ Շուրջ 13 հազար զինծառայող և գրեթե 500 միավոր մարտական տեխնիկա է ներգրավվել օգոստոսի 9-13-ը ՉԺՀ-ի Նինսյա Հուեյի ինքնավար շրջանի «Ցինտունսյա» զորավարժարանում ընթացող երկու երկրների օպերատիվ-ռազմավարական վարժանքներին։
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
«Արևմուտք/Փոխգործակցություն-2021» զորավարժության մեկնարկին ռուս զինծառայողները չինացի հրահանգիչների մասնակցությամբ հրաձգություն են կատարել Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) անվավոր տանկերի և զրահապատ գրոհային մեքենաների հաստիքային սպառազինությունից: «Ցինտունսյա» զորավարժարանում ռուսական մոտոհրաձգային ստորաբաժանումները գեներալ-լեյտենանտ Միխայիլ Նոսուլևի հրամանատարությամբ խոցել են թիրախների մեծ մասը, որոնք նմանեցված էին պայմանական հակառակորդի հրետանային զենքերին ու զրահամեքենաներին։
Ռուսական ստորաբաժանումները մասնակցել են նաև դեսանտի համատեղ իջեցմանը՝ ուղղաթիռից վայրէջքի եղանակով: Վարժանքի ընթացքում զինծառայողները հաստիքային սպառազինությամբ թռիչք և վայրէջք են կատարել անծանոթ շրջանում: Իրականացրել են բազմակիլոմետրանոց երթ խոչընդոտներով տեղանքում, կատարել են առաջադրված խնդիրները՝ դիտարկման և հետախուզության ժամանակակից սարքերի, ձեռքի գնդացիրների, դիպուկահար հրացանների և ԱԿ-12 ինքնաձիգների կիրառմամբ:

Շահերի և նպատակների համընկնում

«Արևմուտք/Փոխգործակցություն-2021» զորավարժությունների լեգենդը պաշտոնապես որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ: Եվ այնուամենայնիվ, զորավարժարանի, զորքերի և ուժերի, փոխգործակցության ռազմավարության ընտրությունը բազմիմաստ հիերոգլիֆ է, որը բնավ պատահական չէ չինական «պատերազմի արվեստում»:
ԱՄՆ-ի Large Scale Exercise 2021 զորավարժությունները․ ուժերը կհերիքե՞ն Սև ծովի համար
ՌԴ-ի և ՉԺՀ-ի զորքերի համատեղ խմբավորման հնարավորությունները «Ցինտունսյա» զորավարժարանում թույլ են տալիս (տեսականորեն) «ուժը պրոյեկտել» ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան ուղղությամբ:
Ռուսական և չինական կործանիչ ավիացիայի բազավորման Ինչուան օդանավակայանը գտնվում է Քաբուլից և Տոկիոյից հավասար հեռավորության վրա՝ մոտ 3000 կմ (համընկնում է «Սու-30 ՍՄ»-ի թռիչքի պրակտիկ հեռավորության հետ՝ առանց օդում վերալիցքավորման):
Դրա հետ մեկտեղ ինտրիգը պահպանվում է. ուղեծրային արբանյակները «կտեսնեն» ոչ բոլոր տակտիկական հնարքները, իսկ հավանական հակառակորդի հետախուզական ավիացիան չի կարող անարգել կատարել իր առաքելությունը ՉԺՀ-ի հեռավոր հյուսիս-արևմտյան տարածաշրջանում:
Ռուսաստանը զորավարժություններին Չինաստան է փոխադրել 4++ սերնդի «Սու-30ՍՄ» մի քանի կործանիչ, և դա երկու երկրների զինված ուժերի մարտական ինտեգրման պատրաստակամության ցուցանիշն է:
Համատեղ ռազմածովային և ցամաքային վարժանքներ բազմիցս են անցկացվել։ Միացյալ էսկադրիլիաները նախկինում թռչում էին միայն ծովի վրայով՝ պարեկության ընթացքում։
«Դատաստանի օրվա» նոր ռուսական ինքնաթիռները կամ երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը
Ցամաքային զորքերի հետ փոխգործակցությամբ բազմանպատակային հարվածային ավիացիայի համատեղ կիրառումը նոր խոսք է Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններում, համարժեք պատասխան՝ Սևծովյան և Արևելաչինական տարածաշրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական սադրանքներին:
Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչը հագեցած է կառավարվող քարշակման վեկտորով շարժիչով և ճակատային հորիզոնական «փետրավորմամբ»։ Ֆազային ալեհավաքով ՌՏԿ-ն թույլ է տալիս հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները 140 կմ հեռավորության վրա, միաժամանակ ուղեկցել ավելի քան 15 օդային թիրախ, ընտրել առաջնային թիրախներն ու դրանցից 4-ը գնդակոծել մինչև 100 կմ հեռավորության վրա:
Չինական «Ձյան-11» (J-11D) կործանիչը ռուսական «Սու-35Ս»-ի  համարժեքն է համարվում՝ «Սու-27»-ի կոնստրուկտիվ հիմքի վրա։ Ի վիճակի է երկինք բարձրացնել մոտ 15 տոննա զանգվածով զինանոց, իսկ J-11D-ի մարտական շառավիղը չի զիջում «Սու-30ՍՄ»-ին։
Տարածաշրջանային մակարդակի (պատերազմն Աֆղանստանում) և գլոբալ մասշտաբի (ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մինչև 2030 թվականը գլխավոր ռազմական հակառակորդ են հայտարարել ՌԴ-ն և ՉԺՀ-ն) ընդհանուր սպառնալիքների առաջ Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի և, մասնավորապես, հարվածային ավիացիայի տեխնոլոգիական և ռազմավարական ինտեգրումը հնարավոր է, հավանական և անհրաժեշտ: Այս բարդ մեխանիզմի կարգավորումը մենք տեսնում ենք չինական «Ցինտունսյա» զորավարժարանում ։
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Ստվերում չեն մնում նաև Հարբ-Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռու ընթացող սինխրոն զորավարժությունները, որի ընթացքում Կենտրոնական ռազմական շրջանի (ՌԴ) ավելի քան 10 ինքնաթիռներ և ուղղաթիռներ աջակցում են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ցամաքային զորքերի համատեղ գործողություններին: Օդաչուները հրթիռային-ռումբային հարվածներով ոչնչացնում են պայմանական հակառակորդի քողարկված բազաները, համատեղ զորախումբը պատրաստվում է հարավից սպառնալիքները հետ մղելուն։ «Արևմուտք/Փոխգործակցություն-2021»-ի ռազմավարությունն ու մարտավարությունն այստեղ կրկնօրինակվում են սեփական՝ կենտրոնա-ասիական շեշտադրմամբ:
Նմանատիպ՝ «Հարավ-2021» ռուս-ուզբեկական զորավարժությունները նոր են ավարտվել Ուզբեկստանի Թերմեզ զորավարժարանում, որտեղ ռուսական հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչ-հրթիռակիրները պայմանականորեն ոչնչացրել են հակառակորդին Աֆղանստանի հետ սահմանին:

«Թալիբանի»* և ԱՄՆ-ի դիրքորոշումը

Կենտրոնական Ասիայում և Չինաստանում համատեղ զորավարժությունների արդիականությունը հաստատում են Աֆղանստանում մարտական գործողությունների մասին լուրերը: Թալիբները երկրի սահմանների և տրանսպորտային մայրուղիների վերահսկողության ռազմավարությունից (այսինքն՝ «հրապարակներում» գերիշխանությունից) անցել են վարչական կենտրոնների զավթմանը:
Հանգստյան օրերին նրանք գրավել են հյուսիսային Քունդուզ, Սարի-Պուլ, Ջաուզջան, ինչպես նաև Նիմրոզ (սահմանակից է Իրանին) նահանգների մայրաքաղաքները: Դա Կենտրոնական Ասիայի երկրներին սպառնում է առնվազն աֆղանցի փախստականների բազմահազարանոց հոսքերով, որոնք համաձայն չեն ահաբեկիչների կողմից իշխանության ուժային զավթման հետ:
Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին
Քաղաքների գրավումը միևնույն սցենարով է տեղի ունենում. թալիբները բնակավայրին մոտենում են առանցքային ուղղություններից՝ ամերիկյան արտադրության «Համվի» «հաղթաավարային» զրահամեքենաներով, արգելափակում են կառավարական ուժերի մատակարարումը, նահանջի ուղիները, այնուհետև քաղաք են մտնում 3-4 ուղղություններից՝ շարժական ջոկատներով այն բաժանելով վերահսկողության գոտիների: Եվ անցնում են դիմադրության օջախների «մաքրմանը»։
Ընդ որում, աֆղանական բանակն օգնության չի գալիս (կամ չի հասցնում օգնության գալ) շրջապատված ստորաբաժանումներին։
Թալիբները պարզապես գրոհում են նահանգների մայրաքաղաքներն ու գնդակահարում են իրենց հակառակորդների և ընդդիմախոսներին, նրանք խոստանում են Քաբուլի գրավումից հետո մահապատժի ենթարկել աֆղանցի գլխավոր քաղաքական գործիչներին։
«Թալիբանի» ակտիվությունը Բադախշան նահանգում՝ Տաջիկստանի և Չինաստանի հետ սահմանին, ստիպում է Պեկինին ավելի ակտիվ և կոշտ քաղաքականություն վարել աֆղանական ուղղությամբ։ Պենտագոնը «հին գործին է անցել» և B-52 ռազմավարական ռմբակոծիչներով «արդուկում է» թալիբների դիրքերը։
Կարելի է պատկերացնել, թե ինչպես են նեղվել թալիբները, որոնք Միացյալ Նահանգների հետ Դոհայում 2020 թ․-ի փետրվարին խաղաղության պայմանագիր էին կնքել։
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
Իհարկե, Վաշինգտոնն իր սեփական, հաճախ պարադոքսալ աշխարհաքաղաքական առաջնահերթություններն ու ռազմաքաղաքական իղձերն ունի։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունն օգոստոսի 6-ին «աղետալի» հետևանքներ է կանխատեսել, եթե Ռազմաօդային ուժերը բավականաչափ արագ չփոփոխվեն, որպեսզի հետ չմնան Չինաստանից: Զորահրամանատարն ընդգծել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Չինաստանին հաղթելու համար պետք է հնարավորությունների «ճիշտ համադրություն» ունենան։
Ակնհայտ է, որ խաղաղությունը մեր մոլորակում ամերիկյան ծրագրերով բոլորովին չի նախատեսվում։ Աֆղանստանն ընդամենը մեկ դրվագ է «համաշխարհային չարիքի», «մերժված երկրների» և Վաշինգտոնի  մյուս ցնորքների դեմ գլոբալ ճակատամարտում։
Պենտագոնի տվյալներով՝ Չինաստանը մինչև 2035 թ․-ը կկարողանա հաղթահարել օդում ամերիկյան գերազանցությունն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի թարմացումը զգալի չափով դանդաղել է․ վերջին 27 տարում մշակվել է ընդամենը չորս նոր կործանիչ: Նշենք, որ ամերիկյան կործանիչների՝ օդում գերազանցության մասին լուրերը խիստ չափազանցված են, իսկ Չինաստանը շատ արագ 100 նոր հանք է կառուցել միջուկային ՄԲՀ-ների համար։ Ջերմամիջուկային կոնֆլիկտում ցանկացած գերազանցություն օդում անիմաստ է դառնում։
Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից
Ապագա ճակատամարտերին ամերիկացիների պատրաստության ֆոնին Ռուսաստանի և Չինաստանի դիրքերն ու զորքերն օրինաչափորեն մերձենում են, համատեղ վարժանքները մարտական կիրառման բոլոր միջավայրերում ապահովում են երկու երկրների պաշտպանունակության սիներգետիկ աճը: Մոսկվայի և Պեկինի ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, որպես ձևակերպված փաստաթուղթ, ստեղծված օբյեկտիվ իրականությունը չի փոխելու։ ՌԴ-ի և ՉԺՀ-ի՝ 2019 թ․-ի հունիսի 5-ի համատեղ հայտարարությունները գլոբալ ռազմավարական կայունության ամրապնդման և ռազմավարական փոխգործակցության զարգացման մասին արձանագրում են երկու պետությունների ռազմաքաղաքական ուղեգիծը մոտակա տասնամյակների համար:
* - ահաբեկչական խմբավորում, արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում