Տեղատարափ անձրևները հեղեղի պատճառ են դարձել Նովոռոսիյսկ քաղաքում։ Հրապարակված կադրերում երևում է, որ քաղաքի փողոցները գետերի են վերածվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուբանում օգոստոսի 10-ից սկսած մի ամբողջ շարք անբարենպաստ եղանակային երևույթներ են սպասվում:
Մասնավորապես օգոստոսի 10-13-ը կանխատեսվում են տեղատարափ անձրևներ, ամպրոպ և կարկուտ, քամու ուժգնացում: Հավանական է ծովում փոթորիկների ձևավորումը: Սպասվում է գետերի մակարդակի բարձրացում։
Օպերատիվ ծառայությունները բարձր պատրաստվածության ռեժիմի են բերվել։ Տուժածների մասին տվյալներ չկան։