Ինչ է սպասում Երիտասարդության միջազգային օրը «տոնի տերերին». պատերազմի ճգնաժամն անցե՞լ է

Պատերազմից ամիսներ անց երիտասարդները սկսել են մշակութային և կրթական միջոցառումներին մասնակցել։ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ կլինեն մի շարք միջոցառումներ` չեն մոռացվի նաև զոհված երիտասարդների սխրանքները։
Sputnik
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է. այս տարի օրը կրում է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտաարդության նորարարությունը՝ հանուն մարդու և մոլորակի առողջության» խորագիրը: ԿԳՄՍՆ–ն օրվա կապակցությամբ միջոցառումներ է կազմակերպել. «Լոֆթ» կենտրոնում քննարկում կլինի 150 երիտասարդների մասնակցությամբ։
Առկա՞, թե՞ հեռավար դասապրոցես. ԿԳՄՍՆ-ում քննարկում է տեղի ունեցել
«Լոֆթ» կենտրոնի Ստեղծագործական տնօրեն Ալեքս Միրզոյանն էլ մանրամասնեց` քննարկումը կանցկացվի «ակվարիում» ձևաչափով։
«Այդ օրը քննարկման 4 թեմա կունենանք` պարենային անվտանգության, կրթության, գիտության և նորարարության, հետբուհական աշխատանքի, մարզային երիտասարդության զարգացման ծրագրերի մասին։ Բացի այդ, կլինի նաև ժամանցային հատված»,–ասաց Միզոյանը` հավելելով, որ պատերազմից հետո երիտասարդների հետաքրքրությունը մշակութային իրադարձությունների նկատմամբ կամաց-կամաց ակտիվանում է։
ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մարզերը նույնպես անմասն չեն մնա միջոցառումներից։ Նա հիշեցրեց, որ այս տարի երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Կապանը, ուստի այնտեղ հետաքրքիր միջոցառումներ կլինեն։ Բացի այդ, մարզերում կկազմակերպվեն նաև այցեր զոհերի շիրիմներին։
ԿԳՄՍՆ-ն հերքում է. քանի՞ դիմորդ չի հաղթահարել հայերենի միասնական քննության անցողիկ շեմը
«Բացի այդ, նախարարությունը մշակել էր երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարությունը, որտեղ հաշվի են առնվել նաև ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ պատերազմից բխող հետևանքները»,–ասաց Մամիկոնյանը։
Նա հույս հայտնեց, որ որոշակի լրամշակումներից հետո կառավարությունը կհաստատի այդ ռազմավարությունը։