Ավելի կշոգի. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Թուրքական ապրանքը բերում՝ պիտակը փոխում են․ ՊԵԿ-ը նախազգուշացնում է
Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի շրջանների զգալի մասում, 10-ին, 12-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Եղանակի կանխատեսում
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 10-14-ը, երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհը. լուսանկարներ
Մայրաքաղաքում օգոստոսի 10–ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +35....+37 աստիճան։