ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնվել է անգլիական «Չելսիի» և գերմանական «Լայպցիգի» տեսադաշտում: Տեղեկությունը հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»։
Նշվում է, որ «Դինամոյի» հետ պայմանագրում 12 մլն է ամրագրված, որը հաջորդ մրցաշրջանից կաճի մինչև 15 մլն եվրո:
Արսեն Զախարյանը ծնունդով Սամարայից է, «Կռիլյա Սովետով» ակումբի սան: 2020/2021 մրցաշրջանից սկսել է հանդես գալ Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմում: Մոսկովյան ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2020-ի նոյեմբերին։
2020 թվականի հոկտեմբերին Զախարյանը հայտնվել է 2003 թվականին ծնված 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում, որն ամեն տարի կազմում է բրիտանական «The Guardian» պարբերականը։