«Facebook-ի հակառակ կողմում սեր է». երգիչ Անդրեն Արցախում հանդիպել է փոքրիկ Անդրեին

Անդրեն այդպես էլ համերգ չտվեց Ստեփանակերտում, փոխարենը` հանդիպեց ու զրուցեց արցախցիների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Երգիչ Անդրեն Արցախում անցկացված իր հանդիպումից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ջերմորեն գրկախառնվում է արցախցիների հետ։
«Facebook-ի հակառակ կողմում սեր է», – մակագրել է լուսանկարները երգիչը։
Մի լուսանկարում Անդրեի գրկում նախադպրոցական հասակի տղա է, որի անունը նույնպես Անդրե է։
«Ասացին, որ հենց իմ անունով են իրեն կնքել», – գրել է երգիչը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պետք է կայանար Անդրեի համերգը։ Համերգից օրեր առաջ Ստեփանակերտում տեղադրված Անդրեի պաստառներն անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը պոկել էր՝ ասելով․ «Խոխիս կպիրաք, նոր կանցերտ կտաք»։ Դրանից հետո Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ Արցախում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։
«Դավաճանների պաստառները պոկեք, ոչ թե իմ»․ Անդրեն պատմել է՝ ինչ է անելու Ստեփանակերտում
Անդրեն էլ ասել էր, որ հետ կկանգնի համերգ կազմակերպելու մտքից, փոխարենը հրապարակում կհանդիպի ու կզրուցի արցախցիների հետ։ Հանդիպման ընթացքում երգիչը կատարել է Արցախի օրհներգը։