Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. հայրը, մայրն ու երեխան մահացել են

Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ինչու է 16-ամյա որդին սպանել հորը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
Ըստ կայքի` վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։
Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Ազատի ջրամբարում մոտ 34-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ու մահացածների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և նրանց երեխան։
Արագածոտնում վթարի ենթարկվածները ռուս զինծառայողներ են. մանրամասներ