Սևանա լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց․ հատուկ հերթապահություն է իրականացվում

Սեպտեմբերի 1-ին ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։
Sputnik
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Այսօր Սևանա լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Սևանա լիճը կարող է դուրս գալ հավասարակշռությունից. մասնագետն ահազանգում է
«Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ, շարունակում է հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ 14 ապօրինի ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։
Ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. մանրամասներ
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ին ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։