Սեպտեմբերին Երևանում կանցկացվի հայ գործարարների խոշոր համաժողով

Համաժողովի նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանում աշխատող հայ գործարարների կապերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա հայ գործարարների խոշոր համաժողով: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Armenian Business Forum-ի կազմկոմիտեից՝ համաժողովին կմասնակցի մի քանի հարյուր գործարար:
Գործարար Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում․ լուրերը հաստատվեցին
Համաժողովի կազմակերպիչներն են Հայ գործարարների ասոցիացիան, որի կազմում խոշոր հայ գործարարներ են (այդ թվում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը): Ասոցիացիայի անդամներն այսօր հանդիպում են ունեցել հայկական ստարտափների հետ։
«Այսօր, ինչպես և նախկինում, մեր առաջնահերթությունը ուժեղ Հայաստանն է։ Համաժողովը հերթական քայլն է այդ ուղղությամբ, դրա վերջնական նպատակը Ռուսաստանի և Հայաստանի հայ գործարարների միջև արդյունավետ գործարար կապերի և գործընկերության ձևավորումն է: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի կայուն գործարար էկոհամակարգ ձևավորել»,-ասվում է Սամվել Կարապետյանի ողջույնի խոսքում։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Մինչև սեպտեմբերի 20-ը ասոցիացիան գործարարների հետ մի քանի քննարկում կանցկացնի Հայաստանի տարբեր քաղաքներում։