Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կրկին հրդեհ է բռնկվել

Արդեն երկրորդն օրն է` հրշեջները նույն վայրում պայքարում են հրդեհի դեմ։ Նախնական տվյալներով՝ մոտ 2 հա բուսածածկույթ է այրվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում կրկին հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Արագածոտնում վթարի ենթարկվածները ռուս զինծառայողներ են. մանրամասներ
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել այսօր` ժամը 13։02-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։
Երևանում 63-ամյա տղամարդը տանիքից անզգուշաբար ընկել է ու մահացել
Հիշեցնենք` նույն հատվածում հրդեհ էր բռնկվել նաև երեկ։Դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել էին, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը` հայկական կողմում։
Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 9-ին` ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։
Պայթյուն Գյումրիում. մահացել են երիտասարդ ամուսիններ