Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում

Շրջանաձև ընտրության ժամանակ հայ շախմատիստը 15-ից 10,5 միավորով գրավել է երկրորդ տեղը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի -Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարում:
«Պոնչիկին դուր եկավ պայքարի ոգին...». Արոնյանն իր խաղի մասին հումորային գրառում է արել
Երրորդ տեղի համար խաղում Արոնյանը պարտվել է ռուս շախմատիստ Վլադիսլավ Արտեմևին (2:2 և 0,5:2,5):
Մինչ այդ Chessable Masters-ի կիսաեզրափակիչում Արոնյանը զիջեց վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լյեմին (1:3, 2,5:1,5 և 1:2), իսկ քառորդ եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովից (2,5:0,5 եւ 2: 1):
Շրջանաձև ընտրության ժամանակ հայ շախմատիստը 15-ից 10,5 միավորով գրավել է երկրորդ տեղը:
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում կայացավ շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշեցին նոկաուտ համակարգով հաղթողին:
«Վաղուց երաժշտական թվիթ չէի արել»․ Արոնյանը գրել է ամենասիրելի «չանգլերեն» երգերի մասին
Մրցումն անցկացվել է արագ շախմատի կանոններով (15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով) ։