Անձրև, ամպրոպ, քամի է լինելու. եղանակի տեսություն

Երևան քաղաքում, հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով, համեմատաբար զով եղանակ լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Այսօր և օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում, օգոստոսի 10-ին, 12-ին և 13–ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր, օգոստոսի 11-ին՝ կեսօրից հետո, 10-ին, 12-13-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի +31...+33–ի, երեկոյան` +29...+31–ի միջակայքում։
Տոկիոյի սպորտային տոնն ավարտվեց. Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության լուսանկարները