Վթար Գյումրու ճանապարհին. տուժածներին հանել են հատուկ տեխնիկայով, զոհը եղել է մեքենայի տակ

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Թալին-Մաստարա ավտոճանապարհին այսօր լուսադեմին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Սամվել Ալեքսանյանին պատկանող բեռնատարը վթարի է ենթարկվել Տավուշում
Հաղորդագրության համաձայն` վթարի մասին ագազանգն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին։ 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Mercedes–ի վարորդն ու ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:
Ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի։
Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են