Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ վթարի պատճառները դեռ հայտնի չեն։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու իրավապահները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի Բալըքեսիր նահանգում ավտոբուսի վթարի հետւանքով առնվազն 14 մարդ Է զոհվել, ևս 18-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 11 մարդ զոհվել է տեղում, ևս երեքը մահացել են հիվանդանոցում։
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայություններն ու իրավապահները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով երեք ռուս է զոհվել:
Ավտոբուսում եղել է 22 մարդ, այդ թվում ՝ երեխաներ։ Գլխավոր հյուպատոսության տվյալներով ՝ երեխաները վթարի հետևանքով չեն տուժել։
Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը, զոհեր կան