Սպանություն Էջմիածնում. 35–ամյա վարձակալը դանակահարել է տարեց տանտերերին ու հարևանին

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակները։ shamshyan.com–ի տվյալներով` 35–ամյա քաղաքացին Իսպանիայի քաղաքացի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երևանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել է մորը
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են հետազոտման փուլում։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիրավորներն են Էջմիածին քաղաքի բնակիչներ՝ 72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը։
Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց հիվանդանոց են տեղափոխել Թամանյան փողոցի 20Ա տանից։ 
Ժամանելով նշված հասցե` նրանք 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 74-ամյա Վիլեն Գրիգորյանի դին։ 
«Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Առավոտ շուտ էր, իմացանք, որ 20Ա տանը սպանություն է տեղի ունեցել։ Տղամարդը, ով վարձով էր բնակվում էդտեղ, մի քանի դանակներով տանտերերին դանակահարել է։ Էդ պահին հարևանը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է, որ բաժանի, օգնի, էդ տականքը նրան էլ ա հարվածել, որից հետո էդ մարդկանց թողնելով անօգնական՝ փախել ա»,–գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալը, որը որպես վարձակալ բնակվում էր այդ տանը, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած Իսպանիայի քաղաքացի, 35-ամյա Արման Մ-ն է։ 
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավարի որոմամբ կասկածյալը ձերբակալվել է։ 
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակները, իսկ տան մի քանի հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր։
31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ Եղվարդի սպանությունից