Օլիմպիական խաղերը տեղի ունեցան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: 2020թ. խաղերին մասնակցեցին 205 ազգային օլիմպիական կոմիտեների մարզիկներ:
Հարյուր միլիոնավոր մարդիկ այսօր հրաժեշտ տվեցին էքստրեմալ պայմաններում անցած մարզական տոնին, և, իհարկե, հիացան Տոկիոյի մարզադաշտից կազմակերպված հրաժեշտի հրավառությամբ:
Հիշեցնենք` Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտել է իր ելույթները չորս մեդալով։ Մենք ունենք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։