Անձրև, իսկ որոշ վայրերում նաև կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակն է տոնել
Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ին, 10-12-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 8-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 8–ի գիշերը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին սպասվում է +34...+36 աստիճան։
Պատերազմի օրերին ընկույզ վաճառող 7-ամյա Վահեին վիրահատել են