Ողբերգական ավտովթար` Քասախ գյուղի մոտ. 20–ամյա վարորդը տեղում մահացել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի Քասախ գյուղի մոտ այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 20–ամյա երիտասարդ է մահացել։ Տղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 7-ին, ժամը 00։50-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած»,–ասված է հաղորդագրության մեջ։
Շիրակում երկրաշարժ է գրանցվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարաբեկորներին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: