Ռուսաստանի սինքրոն լողի կանանց հավաքականի ցնցող ելույթը Տոկիոյում. տեսանյութ

Սինքրոն լողի Ռուսաստանի հավաքականի աղջիկները դարձել են օլիմպիական չեմպիոններ ՝ ցուցադրելով անհավանական ելույթ Տոկիոյում:
Sputnik
Ռուսական թիմը Տոկիոյի օլիմպիական խաղերում դարձել է լավագույնը։ Աղջիկները 2 ելույթների հանրագումարով ՝ 196,0979 միավոր են վաստակել։ Իսկ լողորդուհի Սվետլանա Ռոմաշինան դարձավ օլիմպիական յոթակի չեմպիոն։
Նշենք, որ Ռուսաստանի հավաքականն արդեն վեցերորդ անգամ անընդմեջ հաղթում է օլիմպիական խաղերի այս ծրագրում։
Երկրորդ տեղը զբաղեցրել են չինուհիները։ Նրանք ստացել են 193,5310 միավոր։ Երրորդ տեղում Ուկրաինայի հավաքականն է՝ 190,3018 արդյունքով։
Ինչպես հաղորդում է Матч ТВ-ն, սինքրոնիստուհիների լեգենդար այս սերունդն ավարտում է կարիերան: Գլխավոր մարզիչ Տատյանա Պոկրովսկայան ասել է, որ, հավանաբար, թիմի ներկայիս կազմից բոլորը կհեռանան Տոկիոյի խաղերից հետո՝ երիտասարդներին ճանապարհ տալու համար:
 
Նշենք, որ Ռուսաստանի համար սա արդեն 66-րդ մեդալն է Տոկիոյի օլիմպիադայում։ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմն արդեն նվաճել է 19 ոսկե, 25 արծաթե և 23 բրոնզե մեդալներ։