Ափից հեռացել է ու չի կարողացել վերադառնալ. փրկարարները Սևանում 21-ամյա երիտասարդի են փրկել

Դեպքը տեղի է ունեցել հանրային լողափում, ջրափրկարարները տղամարդուն դուրս են բերել ջրից ու լողափին մոտեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Սևանի հանրային լողափերից մեկում այսօր հերթապահություն իրականացնող փրկարարներին հաջողվել է կյանք փրկել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Սևանից կատարվող ջրառն էապես կավելացվի. ըստ Փաշինյանի` «ափալ–թափալ» է այն իրականացվում
«Ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են լողացող քաղաքացու»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ տղամարդը ափից հեռացել էր մոտ 150 մ և չէր կարողանում ինքնուրույն վերադառնալ:
Ջրափրկարարները դուրս են բերել ջրից 21-ամյա Ա․ Մ․-ին  և մոտեցրել լողափ:
Ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. մանրամասներ