Պայթյուն` Գյումրիում. մահացել են երիտասարդ ամուսիններ

Ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Գյումրիում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսիններ: Դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 և 104 մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելու ու սպանության հատկանիշներ):
Ստեփանավանում ավտովթարն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը` նշելով, որ մահացածների ինքնությունը պարզ է՝ նրանք ամուսիններ են:
«Պարզվել է, որ տղամարդը զինծառայող է: Այս պահին ընթանում են օպերատիվ քննչական գործողություններ»,-ասաց դատախազը:
Գործով այս պահից արդեն զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժինը։
Նշենք, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգը ստացվել է օգոստոսի 7-ին, ժամը 15։40-ի սահմաններում։ Տեղեկացրել են, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Տարածք են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Տարածքում հայտնաբերվել են պայթյունի հետքեր։ 
Ողբերգական ավտովթար` Քասախ գյուղի մոտ. 20–ամյա վարորդը տեղում մահացել է
Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։