«Մակրոն, չենք ուզում քո սանիտարական անցաթուղթը». Փարիզում բողոքի ակցիաներ են

Ակցիայի մասնակիցները, որոնց շարքերում նաև «Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստներ են, հավաքվել են Պոն Դե Նեյի կայարանի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ, այսպես կոչված, սանիտարական անցաթղթերի։ Տեղեկությունը հայտում է ՌԻԱ Նովոստին։
Ակցիայի մասնակիցները, որոնց շարքերում նաև «Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստներ են, հավաքվել են Պոն Դե Նեյի կայարանի մոտ: Քայլերթի վերջնակետը Շատլեի հրապարակն է։
«Ազատություն, բռնապետին՝ բանտ». Փարիզում բողոքի ակցիաներ են COVID-ի կանոնների խստացման դեմ
Փարիզյան մետրոյի մի քանի կայարաններ չեն գործում, այդ շրջանում երթևեկությունը փակ է:
Ցուցարարների շարասյունը երկու կողմից զսպում են ոստիկանները։ Երթի մասնակիցները վանկարկում են «Ազատություն», «Մակրոն, մենք չենք ուզում քո սանիտարական անցաթուղթը»։
Բողոքի ակցիան ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել սանիտարական անցաթղթի գործողության ընդլայնմանը։ Դա ենթադրում է , որ կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ բացասական թեստի առկայությունն անհրաժեշտ է սրճարան, ռեստորաններ և առևտրի կենտրոններ այցելելիս:
COVID-19–ի ծանր ընթացքը որոշող գործոն է հայտնաբերվել