Ծիծաղում է և կատակում. երգչուհի Մաքսիմը լրիվ գիտակցության է եկել

Երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքաբորբ՝ թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովան) լիովին գիտակցության է եկել։ Ուրախ լուրը նշված է երգչուհու «ВКонтакте» -ի պաշտոնական խմբի էջում։
«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա
«Հիմա մեր Մարինան արդեն ամբողջությամբ ուշքի է եկել։ Այո, բնականաբար, նա ակտիվորեն շփվում է ամբողջ բուժանձնակազմի հետ։ Նորմալ մարդ է՝ հստակ գիտակցության մեջ, ծիծաղում և կատակում է: Ամեն ինչ հիշում է, հիշողությունը գերազանց է, օրգանիզմի բոլոր գործառույթները նորմալ վիճակում են», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։
Երգչուհի Մաքսիմն արդեն ինքնուրույն է շնչում. նոր մանրամասներ են ի հայտ եկել
Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։