Հինգ բանտարկյալ փախուստի են դիմել մերձմոսկովյան Իստրայի ժամանակավոր մեկուսարանից։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն փախուստի վայրից քննչական մարմինների իրականացրած գործողությունների տեսանյութն է հրապարակել է։
Կադրերում կարելի է տեսնել խուցը, որտեղից փախել են բանտարկյալները։ Խցի մեջտեղում սեղան է, վրան՝ նարդի։
Ռուսաստանի Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ փախածների թվում է նաև Ալեքսանդր Մավրիդին, որը մեղադրվում է գործարար Վլադիմիր Մարուգովի սպանության համար: Մյուսները դատապարտված են եղել գողության հոդվածով։ Բոլորը ծնունդով մոլդովացիներ են։
ՔԿ-ն գործ է հարուցել մեկուսարանի անհայտ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ: