Հայաստանում ընտանիք կազմողների ու նորածինների թիվն ավելացել է

Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ Հայաստանում դեմոգրաֆիական առումով այս տարվա 6 ամսվա ընթացքում դրական տեղաշարժեր կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանում այս տարվա 6 ամիսների ընթացքում նորածինների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է։
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած թվային տվյալներից պարզ է դառնում, որ այս տարի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ծնվել է 17 211 երեխա։ Նշենք, որ նախորդ տարի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում 15 798 երեխա էր ծնվել։
Արցախում ամուսնությունների թիվն աճել է
Բացի այդ, ավելացել են նաև ամուսնալուծության դեպքերը. եթե Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2002, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1494 ամուսնալուծության դեպք էր գրանցվել։
Ընտանիք կազմողների թիվը նույնպես ավելացել է` այս տարվա 6 ամիսներին 8130 ամուսնության դեպք է գրանցվել` նախորդ տարվա 5258-ի դիմաց։
«Կդառնա՞ս իմ կինը». Սիրասը Անիին ամուսնության առաջարկ է արել Սևանի հատակին. տեսանյութ