ԵԶԲ–ն ՀՀ-ին 3 մլն դոլար դրամաշնորհ է տալիս. Ավանեսյանն ասաց` ինչ է արվելու այդ փողով

Կորոնավիորւսի դեմ պայքարի շրջանակում Եվրասիական զարգացման բանկը գումար է հատկացնելու ՀՀ–ին։ Անահիտ Ավանեսյանը խոսեց այդ դրամաշնորհի մասին և ասաց, թե Հայաստանում քանի օտարերկրացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրելու կորոնավիրի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ամենատարեցը 102 տարեկան է. քանի՞ մարդ է Հայաստանում 2-րդ անգամ վարակվել կորոնավիրուսով
«Դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 2 մարզային կենտրոնների` Արմավիրի և Արարատի մասնաճյուղերի ամբողջական վերակառուցում և վերազինում։ Բացի այդ, Լոռու մարզի` Վանաձորի ԲԿ–ին կից, ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում»,–ասաց նախարարը։
Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը։
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին` Ավանեսյանը նշեց, որ վարակի տեմպերի դանդաղ աճ է նկատվում։ Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 190 036 պատվաստում, որից միայն երեկ իրականացվել է 6188 պատվաստում։ Նախարարի խոսքով` հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը 58 108 անձ է պատվաստվել, որոնցից 2096-ն են եղել օտարերկրյա քաղաքացիներ։
Ավանեսյանը հավելեց նաև, որ այս պահին սպասում են չինական` «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութի մատակարարմանը։
303 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում