Հստակ նկատելի է, որ պատերազմից հետո մարդկանց մոտ կա շփոթություն` որ կողմ նայել ուր գնալ, ինչ գաղափարներով առաջնորդվել։ Եվ հենց մշակութային կառույցները կարևոր դերակատարում ունեն մարդկանց ուղղորդելու հարցում։ Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց Պարույր Սևակի տուն–թանգարանի տնօրեն, գրականագետ Սևակ Ղազարյանը։
«Թանգարանն այսօր պիտի լինի մի վայր, որտեղ կարելի է ամբողջ ընտանիքով գնալ և մեկ լիարժեք օր անցկացնել. ժամանցային գործոնը ժամանակակից թանգարանում չափազանց կարևոր է»,–ասաց նա։
Նրա խոսքով` իրենց թանգարանն իր առջև խնդիր է դրել հանրայնացնել Սևակի այլ ժառանգություն, ոչ այն, որը վաղուց հայտնի է բոլորին։