Ավտովթար Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին. կա զոհ

Բախվել են «Վազ 2107» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաները: Վարորդներից մեկի կյանքը բժիշկները փրկել չեն կարողացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արցախի Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Սյունիքում վթարի են ենթարկվել Վովա Վարդանովի ջոկատի անդամները
Նշվում է, որ այսօր` օգոստոսի 6–ին, ժամը 12:55-ին ՆԳ նախարարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 8-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
«Պարզվել է, որ իրար են բախվել «Վազ 2107» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաները: «Վազ 2107» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1963թ.) շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություն: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. մահացածը դասակի հրամանատար էր
«Նիսան Տիանա» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա-ին (ծնված 1996թ.) փրկարար ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Վթար Սևանի ճանապարհին. 32–ամյա վարորդը տեղում մահացել է