«Վաղուց երաժշտական թվիթ չէի արել»․ Արոնյանը գրել է ամենասիրելի «չանգլերեն» երգերի մասին

Հայկական շախմատի առաջատարը նախընտրում է Ազնավուրի, Գրեբենշչիկովի և Ռոդրիգեսի երգերը։ Հենց այդ երաժիշտների ալբոմներն է նա «ամենա-ամենան» անվանել «չանգլերենների» շարքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում խոսել է իր երաժշտական նախասիրությունների մասին: Շախմատիստը նշել է իր սիրելի հինգ ալբոմները, որոնք ձայնագրվել են ոչ անգլերեն լեզվով։
Արոնյանի հնգյակի առաջին տեղում Շառլ Ազնավուրի «Hier... encore» ալբոմն է։ Երկրորդ տեղում Սիլվիո Ռոդրիգեսն է՝ «Al final de esta viaje» ալբոմով։ Երրորդ տեղը Արոնյանը «շնորհել է» Բորիս Գրեբենշչիկովի «Русский альбом»-ին։
«Չանգլերեն» ալբոմների արոնյանական հնգյակը եզրափակում են Հիլդեգարդ Կնեֆֆը (Singt und Spricht Tucholsky) և Իմա Սումացը (Voice of Xtabay)։
Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ