Անձրևանոցը դեռ պետք չի գա. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանները կանխատեսում են, որ հանրապետությունում ջերմաստիճանը մի փոքր էլ է բարձրանալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ուշադրություն. Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 
Բաշկիրիայում ուժգին քամին ավերածություններ է արել. տեսանյութ
Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 7-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում օգոստոսի 6-ին, 8-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում, օգոստոսի 9-ին` կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: 
Գիտնականները հայտնաբերել են մի ծաղիկ, որը կօգնի բուժել COVID-19-ը