Ընդամենը մեկ օր Կամո Նիգարյանը վրդովելու է արվեստասերներին. ցուցադրություն Երևանում

«Ռամբալկոշե» նախագծի հիմնադիր Վահան Ստեփանյանը և արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում խոսել են Կամո Նիգարյանի արվեստի, ոճային և գաղափարական ավանդույթների ու «Cabo Negro» ցուցադրության մասին, որը բաց կլինի ընդամենը մեկ օր։
Sputnik
Երևանում` «Ռամբալկոշե» ցուցասրահում, օգոստոսի 8–ին ցուցադրվելու են Կամո Նիգարյանի վերջին 10 տարվա գրաֆիկական աշխատանքները` 300–ից ցուցադրվելու են մոտ 30–ը:
Պետք է հաղթահարել ոչ թե խորհրդայինը, այլ հետխորհրդայինը. մշակութային մարդաբան
«Հայ արվեստը ոլորտ է, որ հայ հասարակությունը կարիք ունի հայտնաբերելու։ Դա կարիք է և ոչ թե մշակութային ապրանք։ Ցավոք, սովոր ենք, որ արվեստն այնքան հասանելի է, որ ջանք պետք չէ գործադրել, մինչդեռ այն պետք է փնտրել, գտնել և դարձնել քոնը։ Այս ցուցադրությունը իրադարձության սկզբունքով է, նպատակն էլ մեկն է`արվեստի հետ հանդիպումը հետ բերվի իրադարձության կարգավիճակի», – Sputnik Արմենիայի եթերում ասաց արվեստաբան Վիգեն Գալստյանը։
«Ռամբալկոշե» նախագծի հիմնադիր Վահան Ստեփանյանն էլ խոստովանեց` երբ առաջին անգամ տեսել է Կամո Նիգարյանի ստեղծագործությունները, հասկացել է, որ նկարագրելիս կարող է խոսքի և մտքի արագությունը չհերիքել։
«Ու գիտակցում եմ, որ դա դեռ ընդամենը 10 տարի առաջ էր` նյարդ յուրաքանչյուր սանտիմետրում», – ասաց նա։
Ինչու հայերը հայտնվեցին միջանկյալ իրականությունում. հարցազրույց Արամ Պաչյանի հետ
Նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ Կամո Նիգարյանը ծնվել է 1950 թվականին, մահացել` 2011-ին։ Համարվում է ֆիգուրատիվ արվեստի կամ տրանս-ավանգարդիա շարժման հայաստանյան ներկայացուցիչ։ Շարժումը ներառում է բոլոր այն արվեստի գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը։ Նա կարծում էր, որ արվեստը պիտի վրդովմունք առաջացնի. դա է սկիզբների սկիզբը։
Հասարակության զգալի մասը չունի կորստի խորքային գիտակցում. ինչպես ոտքի հանել վիրավոր երկիրը