ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին օրը 1:3 հաշվով պարտվեց վիետնամցի Լե Կուանգ Լյեմին:
Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին և երրորդ պարտիաներում ու պարտվեց երկրորդ և չորրորդ պարտիաներում:
Օգոստոսի 6-ին Արոնյանն ու Լե Կուանգ Լյեմը կխաղան մրցափուլի երկրորդ կեսին:
Քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին (2,5:0,5 և 2:1): 16 մասնակիցներով շրջանաձև մրցաշարում հայ շախմատիստը 10,5 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը:
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում կայանում է շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով: Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե ՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելմամբ):